+374 (55/77) 44-66-46

Գևորգ Չաուշ 11/1

Ծառայություններ

S2S



    S2S բրենդը սկսել է գործել 2016 թվականից,իսկ նրա հիմնադիրները ՏՏ ոլորտում ծավալում են ակտիվ գործունեություն սկսած 2014 թվականից։ Թիմի անդամները աշխատելով 50-ից ավել կազմակերպությունների հետ, ձեռք են բերել մասնագիտական բարձր ունակություններ։ S2S թիմը զբաղվում է մի շարք մեծ և միջին բիզնեսների սպասարկմամբ ՏՏ ոլորտում։ Ունենալով տեխնիկական և մտավոր բավականաչափ ռեսուրսներ, մենք առաջարկում ենք ծավալուն և նոր գաղափարներով հագեցած ծառայություններ, որոնք լուծում են մեծ և միջին ընկերությունների ՏՏ ոլորտում ունեցած խնդիրները։

Ընկերությունը մասնագիտացված է հետևյալ ոլորտներում ՝

  • Բիզնեսի ավտոմատացում
  • Կառավարման համակարգերի ստեղծում
  • Կայքերի պատրաստում և առաջխաղացում
  • ՏՏ խորհրդատվություն մեծ և միջին բիզնեսներին



Բիզնեսի կառավարման ծրագրեր



     S2S ընկերությունը ունի բիզնեսի կառավարման համար նախատեսված պատրաստի ծրագրային լուծումներ, բայց լինում են դեպքեր, երբ կազմակերպությունն ունի ոչ ստանդարտ գործունեություն և պահանջներ։ Նման դեպքերում, հանդիպումներից և քննարկումներից հետո, կազմվում է կազմակերպությանն անհրաժեշտ տեխնիկական առաջադրանք և հնարավորինս կարճ ժամկետներում թիմը ստեղծում է համապատասխան ծրագիրը։

Մեր կողմից ստեղծված ծրագրերի առավելությունները՝

  • Ծրագրի կառավարում բջջ․ հավելվածի միջոցով
  • Ծրագրի արագագործություն
  • Ինֆորմացիային անվտանգություն
  • Գեղեցիկ և հարմարավետ արտաքին տեսք
  • Վերլուծությունների և հաշվետվությունների լայն հնարավորություններ
  • Կարճ ժամկետներում նոր գործիքների ավելացման հնարավորություն
  • Այլ ծրագրերին և սարքավորումներին ինտեգրելու հնարավորություն



Կայքերի նախագծում և պատրաստում



    Մեր  ընկերությունը նախագծում և պատրաստում է տարբեր բարդության կայքեր և պորտալներ։ Թիմի կողմից պատրաստված բոլոր կայքերը աչքի են ընկնում իրենց արտաքին տեսքի և ֆունկցիոնալության յուրահատկությամբ։ S2S-ի կողմից նախագծված և պատրաստված կայքերի կառավարման համակարգը (admin panel) օգտատիրոջը տալիս է հնարավորություն հեշտությամբ կառավարելու և թարմացնելու ինֆորմացիան և արտաքին տեսքը։ Կառավարման վահանակի կարևորագույն հնարավորություններից մեկը SEO օպտիմիզացիայի համար նախատեսված գործիքներն են, որոնց միջոցով ինքներդ կարող եք ավելացնել բանալի բառեր յուրաքանչյուր էջում։

 

 



© 2018 Կայքը պատրաստվել է ընկերության կողմից