"Նեթվորկ Զոն" ընկերությունը շուրջ 10 տարի է, ինչ իր գործունեությունն է ծավալում Հայաստանյան շուկայում:
  Ընկերության գործունեության մեջ ներառված է երկու հիմնական ուղղություն. 
	- 
	բարձրորակ ցանցային սարքավորումների և օպտիկամանրաթելային մալուխների մեծածախ և մանրածախ վաճառք, 
- 
	գերժամանակակից ցանցերի նախագծում, կառուցում և սպասարկում (ծառայությունների մատուցում): 
    Այս ժամանակահատվածում ընկերությունը ավարտին է հասցրել ցանցերի և համակարգային ինտեգրման ավելի քան 500 ծրագիր: Ընկերության երկար տարիների փորձը թույլ է տալիս լուծել պատվիրատուի ցանկացած ծավալի և բարդության խնդիրներ` սկսած ՏՏ մոդուլի ստեղծումից մինչև մեծ լուծումներ:
   Ի տարբերություն այլ ընկերությունների, մենք կիրառում ենք համախմբված մոտեցումներ մեր հաճախորդների ՏՏ ոլորտի բիզնես խնդիրները լուծելու նպատակով: Այդ իսկ պատճառով մեր կողմից մշակված համակարգերը, հեշտորեն ընդլայնվում և շահագործվում են մեր հաճախորդների կողմից: Ընկերությունը իր գործունեության բոլոր փուլերում իրականացնում է որակի խորքային վերահսկում, որը մեր կատարած աշխատանքին տալիս է լրացուցիչ հուսալիություն:
  Մենք հեռահաղորդակցության ոլորտում հանդիսանում ենք ՀՀ-ում գործող եզակի կազմակերպություն, որը միաժամանակ իրականացնում է սարքավորումների ներմուծում անմիջապես արտադրողներից, նախագծում, կառուցում, խորհրդատվություն, շահագործման հանձնում և ցանցերի սպասարկում: Կազմակերպությունը իր ճկուն քաղաքականության և փորձառության շնորհիվ հնարավորություն է ընձեռնում իր հաճախորդներին.
	- Խնայել ժամանակ,
- Տնտեսել գումար,
- Ստանալ խորհրդատվություն փորձառու մասնագետներից,
- Ունենալ երաշխիք գնված ապրանքների և ծառայությունների համար։