SNR-FB-ORG-3 մալուխատարները (cable organizers) նախատեսված են հեռահաղորդակցության պահարանների և դարակների ներսում մալուխները կազմակերպելու համար:
Պատրաստված է 2․5 մմ հաստությամբ բարձրորակ պլաստիկից, բաղկացած է հիմնական շրջանակից և շարժական ծածկից, որն ունի օրիգինալ կողպման մեխանիզմ։
Այս մալուխատարների օգտագործումը միշտ դրական է ազդում ակտիվ և պասիվ սարքավորումների շահագործման և պահպանման, պատրաստի տեխնիկական լուծումների ընդհանուր կարգի և վերջապես նաև տեսքի վրա։ Բացի այդ թույլ է տալիս ստեղծել մալուխների երկարության տեխնոլոգիական սահման,իսկ մալուխային գծերը լրացուցիչ պաշտպանություն են ստանում արտաքին մեխանիկական ազդեցություններից:
Մեկ այլ կարևոր նպատակ՝ նվազեցնել անջատիչ կետի մեխանիկական բեռը` լարերի քաշը բաշխելով մալուխատարի կառուցվածքի վրա:
Այս մոդելի առանձնահատկությունն ավելացված խորությունն է (ավելի քան 70 մմ), ինչը մեծապես հեշտացնում է կապի գծերի տեղադրումը, հետագա սպասարկումը և ապահովում մալուխների երկար շահագործում: