+374 (44/55/77) 44-66-46

Գևորգ Չաուշ 11/1

Ծառայություններ



Ցանցերի նախագծում

Ցանցերի նախագծում

     Նեթվորկ Զոն ընկերությունը իրականացնում է հեռահաղորդակցության ոլորտին վերաբերող ցանկացած տիպի (FTTH, FTTB, LAN և այլն) ցանցային, այդ թվում՝ ներքին և արտաքին ցանցերի նախագծային աշխատանքներ:

     Մենք ցանցերի կառուցման ծրագրի յուրաքանչյուր փուլ կատարում ենք առանձին և նախագծի մշակման համար հաշվի ենք առնում ձեր ցանկությունները ու գործունեության առանձնահատկությունները, ինչպես նաև ձեր ընկերության արտադրական գործոնները և ֆինանսական հնարավորությունները: 
     Ներքին եւ արտաքին ինժեներական ցանցերի ու սերվերային կայանների նախագծային աշխատանքները կատարվում են մանրամասնորեն (հաշվի է առնվում յուրաքանչյուր դետալ), նախագիծը իրականացվում է փորձառու և բարձրակարգ մասնագետների կողմից և տնօրինության միշտական վերահսկողության ներքո: 
    Մեր կողմից բոլոր տեսակի նախագծային աշխատանքների համար մենք տրամադրում ենք երաշխիք:

    Մեր երկար տարիների փորձը թույլ է տալիս աշխատանքն իրականացնել ժամանակին և չգերազանցել հաճախորդի կողմից սահմաված բյուջեն:
 

Խորհրդատվական ծառայություններ կապի ցանցերի կառուցման և դրանց շահագործման համար

Խորհրդատվական ծառայություններ կապի ցանցերի կառուցման և դրանց շահագործման համար

   Նեթվորկ Զոն ընկերությունը իրականացնում է անվճար խորհրդատվություն իր գործընկեր կազմակերպությունների և նրանց մասնագետների համար, կապված նոր ցանի ներդրման (կառուցման), ցանցի արդիականացման, ինչպես նաև կապի օպերատորների և պետական մարմինների հետ փոխգործակցության հարցերում:



© 2018 Կայքը պատրաստվել է www.s2s.am ընկերության կողմից