+374 (44/55/77) 44-66-46

Գևորգ Չաուշ 11/1

Ընկերություն

ՄԵՐ ՄԱՍԻՆ



   "Նեթվորկ Զոն" ընկերությունը շուրջ 10 (տասը) տարի է, ինչ իր գործունեությունն է ծավալում Հայաստանյան շուկայում:

  Ընկերության գործունեության մեջ ներառված է երկու հիմնական ուղղություն. 

  • բարձրորակ ցանցային սարքավորումների և օպտիկամանրաթելային մալուխների մեծածախ և մանրածախ վաճառք,

  • գերժամանակակից ցանցերի նախագծում, կառուցում և սպասարկում (ծառայությունների մատուցում):

    Այս ժամանակահատվածում ընկերությունը ավարտին է հասցրել ցանցերի և համակարգային ինտեգրման ավելի քան 500 (հինգ հարյուր) ծրագիր: Ընկերության երկար տարիների փորձը թույլ է տալիս լուծել պատվիրատուի ցանկացած ծավալի և բարդության խնդիրներ, սկսած ՏՏ մոդուլի ստեղծումից մինչև մեծ լուծումներ:

   Ի տարբերություն այլ ընկերությունների, մենք կիրառում ենք համախմբված մոտեցումներ մեր հաճախորդների ՏՏ ոլորտի բիզնես խնդիրները լուծելու նպատակով: Այդ իսկ պատճառով մեր կողմից մշակված համակարգերը, հեշտորեն ընդլայնվում և շահագործվում են մեր հաճախորդների կողմից: Ընկերությունը իր գործունեության բոլոր փուլերում իրականացնում է որակի խորքային վերահսկում, որը մեր կատարած աշխատանքին տալիս է լրացուցիչ հուսալիություն:

  Մենք հեռահաղորդակցության ոլորտում հանդիսանում ենք Հայաստանի Հանրապետությունում գործող եզակի կազմակերպություն, որը միաժամանակ իրականացնում է սարքավորումների ներմուծում անմիջապես արտադրողներից, նախագծում, կառուցում, խորհրդատվություն, շահագործման հանձնում և ցանցերի սպասարկում: Կազմակերպությունը իր ճկուն քաղաքականության և փորձառության շնորհիվ հնարավորություն է ընձեռնում իր հաճախորդներին.

  • Խնայել ժամանակ
  • Տնտեսել գումար
  • Ստանալ խորհրդատվություն փորձառու մասնագետներից
  • Ունենալ երաշխիք գնված ապրանքների և ծառայությունների համար



© 2018 Կայքը պատրաստվել է www.s2s.am ընկերության կողմից